Ներբեռնել կատալոգը
Նախաներկ 10լ ԾԻԱԾԱՆ

Նախաներկ 10լ ԾԻԱԾԱՆ

Արժեք

4,350 դր.

Կոդ՝
56620
Կատեգորիաներ՝
Շինարարական Քիմիա
Քանակ
Ավելացնել Ընտրացանկ

Նկարագրություն

Նշանակություն.  «PRIMER» թաղանթանյութը նախատեսված է շենքերի ճակատային և բազային հատվածների, չոր ու խոնավ տարածքներում պատերի և առաստաղների նախաներկման համար: Կիրառվում է հետևյալ մակերեսների մշակման համար՝ բետոն, փրփրաբետոն, աղյուս, գիպս, սվաղ, ծեփամածիկ, գիպսաստվարաթուղթ:

Հատկություններ.  «Ծիածան» Primer նախաներկը խորապես ներթափանցում է ներկվող մակերեսի վերին շերտ, փակում է ծակոտիները, հավասարեցնում է մակերեսի ներծծման հատկությունը: Ապահովում է օպտիմալ պայմաններ ներկի կիրառման համար, նվազեցնում է ներկի ծախսը, ավելացնում է վերջնահարդարման ծածկի կպչողականությունն ու երկարակեցությունը: Նախաներկը թունավոր չէ, չի պարունակում օրգանական լուծիչներ: Այն նախատեսված չէ փայտի, մետաղի և նախկինում՝ յուղաներկով, ալկիդներով, նիտրոներկերով, օրգանական լուծիչ պարունակող ծեփոնով ներկված մակերեսների մշակման համար:

Մակերեսի նախապատրաստումներկվող մակերեսը պետք է լինի չոր, մաքրված՝ փոշուց, կեղտից և յուղից:

ՕգտագործումՆախաներկը պատրաստ է օգտագործման, միայն թե օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լավ խառնել: Քսել մեկ շերտով (վրձինով, գլորակով կամ փոշեցրիվ սարքով): Աշխատանքից հետո աշխատանքային գործիքները լվանալ ջրով: +20°С ջերմաստիճանի և օդի նորմալ խոնավության պայմաններում հետագա ներկման աշխատանքները կարելի է իրականացնել 8 ժամ հետո:

Ծախսը.  1լ թաղանթանյութի ծախսը 6-10 մ² մակերես՝ մեկ շերտով քսելու դեպքում: Ծախսը կարող է փոփոխվել՝ կախված մակերեսի հարթությունից, ծակոտկենությունից, մակերեսի նախնական պատրաստման և նախաներկի օգտագործման եղանակից:

Բաղադրություն ակրիլատային դիսպերսիա, ջուր, հավելումներ, կոնսերվանտներ:

Նախազգուշական միջոցներ աշխատանքի ընթացքում և աշխատանքից հետո օդափոխել սենյակը: Աչքերի մեջ ընկնելու դեպքում լվանալ ջրով: Պահել երեխաների համար անհասանելի տեղում: Ապրանքի մնացորդները չլցնել կոյուղու և ջրամբարների մեջ:

Պահպանում և տեղափոխում պահել և տեղափոխել պինդ փակվող տարրայում +5°C-ից մինչև +35°С ջերմաստիճանի պայմաններում: Չենթարկել արևի ուղիղ ճառագայթմանը: Չպահեստավորել աշխատող տաքացուցիչ սարքերի կողքին: Բացած տարրան պահել պինդ փակվող կափարիչով:

Պահպանման ժամկետ.   12 ամիս արտադրման օրվանից՝ պահպանման պայմաններն ապահովելու դեպքում:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 10 կգ