Ներբեռնել կատալոգը
Հեղուկ ապակի 15կգ ԾԻԱԾԱՆ

Հեղուկ ապակի 15կգ ԾԻԱԾԱՆ

Արժեք

11,000 դր.

Կոդ՝
9275
Կատեգորիաներ՝
Շինարարական Քիմիա
Քանակ
Ավելացնել Ընտրացանկ

Նկարագրություն

Հատկությունները«Ծիածան» հեղուկ ապակին շինանյութի մեջ ավելացնելիս բարձրացնում է երկարակեցությունը, ամրությունը, հրակայունությունը,խոնավադիմացկունությունը և մթնոլորտակայունությունը: Օժտված է հականեխիչ հատկություններով, կանխում է կոռոզիան: Այն օգտագործման համար պատրաստի նատրիումի սիլիկատի ջրաալկալիական լուծույթ է: Չի պարունակում լուծիչներ, գրեթե չունի հոտ:

Օգտագործումը հեղուկ ապակին պատրաստ է օգտագործման, անհրաժեշտ է միայն  օգտագործելուց առաջ լավ խառնել: Պատրաստի շինարարական խառնուրդի վրա ավելացնել նախապես հեղուկ ապակու խառնուրդով պատրաստված ջրային զանգվածը՝ անընդհատ խառնելով: Ջրային զանգվածը անհրաժեշտ է պատրաստել հետևյալ համամասնությամբ. 10լ. ջրին 300 գրամ հեղուկ ապակի: Աշխատանքի ընթացքում ջերմաստիճանը չպետք է իջնի +5°С-ից:

Ստորև ներկայացված են որոշ շինարարական խառնուրդների  մոտավոր բաղադրությունները.

  • խառնուրդ ջրամեկուսացման համար 1 չափամաս հեղուկ ապակի +9 չափամաս ցեմենտի լուծույթ:
  • Խառնուրդ երեսպատման համար 1 չափամաս հեղուկ ապակի + 2 չափամաս ցեմենտի լուծույթ:
  • Շինարարական խառնուրդների ամրության, ջերմակայունության և մթնոլորտակայունության բարձրացման համար 1 չափամաս հեղուկ ապակի +20 չափամաս պատրաստի խառնուրդ:

Մակերեսի նախապատրաստումմակերեսը պետք է նախապատրաստել շինարարական խառնուրդների սոսնձման պահանջներին համապատասխան: Հեղուկ ապակին մաքուր վիճակում քսել մաքուր և չոր մակերեսի վրա: Սնկերից և բորբոսից փայտե մակարեսները պաշտպանելու համար անհրաժեշտ է մակերեսը պատել 1-2 շերտ հեղուկ ապակիով:  Սոսնձելուց առաջ մակերեսը մաքրել կեղտից ու փոշուց, քսել հեղուկ ապակին սոսնձվող մասում և թողնել սեղմված վիճակում 24 ժամ: Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքներն անմիջապես լվանալ գոլ ջրով: +20°С ջերմաստիճանի և օդի նորմալ խոնավության պայմաններում սոսնձված պարագան կարելի է օգտագործել 24 ժամ հետո:

Բաղադրությունը նատրիումի սիլիկատ

Պահպանում և տեղափոխում  պահել չոր, զով տեղում +5°C-ից մինչև  +40°С ջերմաստիճանի պայմաններում: Սառնակայուն է մինչև – 30°C, դիմանում է մինչև 5 ցիկլ սառեցում/հալում՝ առանց սպառողական հատկությունները կորցնելու: Չպահեստավորել աշխատող տաքացուցիչ սարքերի կողքին: Բացած տարրան պահել պինդ փակվող  կափարիչով:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 15 կգ