Ներբեռնել կատալոգը
Հակասառեցուցիչ հավելանյութ 30լ Ծիածան

Հակասառեցուցիչ հավելանյութ 30լ Ծիածան

Արժեք

8,917 դր.

Կոդ՝
9455
Կատեգորիաներ՝
Շինարարական Քիմիա
Քանակ
Ավելացնել Ընտրացանկ

Նկարագրություն

Նշանակություն «МОРОЗКА» հակասառեցուցիչ հավելանյութը կիրառվում է շինարարության մեջ ձմռանը մինչև -15°С պայմաններում բետոնե և ցեմենտային խառնուրդներ պատրաստելու համար:

Հատկություններ.  «МОРОЗКА» հակասառեցուցիչ հավելանյութը իջեցնում է բետոնե և ցեմենտային խառնուրդների մեջ պարունակող ջրի սառցակալման աստիճանը, նպաստում է ցեմենտ-բետոնային խառնուրդների արագ ամրացմանը և զգալիորեն բարձրացնում դրանց երկարակեցությունը:

Օգտագործում.
Ցեմենտ-բետոնային խառնուրդի ջերմաստիճանը պատրաստման պահին չպետք է իջնի +5°С, ինչը կարելի է ստանալ ջուրը տաքացնելով +25°С-ից մինչև +40°С:

Բաղադրություն. նատրիումի ֆորմիատ, ջուր, հատուկ հավելանյութեր:

Պահպանում և տեղափոխում պահել և տեղափոխել պինդ փակվող տարրայում +30°С-ից մինչև -40°С ջերմաստիճանի պայմաններում: Բացած տարրան հետագայում օգտագործելու համար փակել պինդ փակվող  կափարիչով: Պահպանման ժամկետը 18 ամիս արտադրման օրվանից՝ պահպանման պայմաններն ապահովելու դեպքում:

Ծախս հակասառեցուցիչ հավելանյութի ծավալը 100 կգ ցեմենտի համար.

  • արտաքին միջավայրի ջերմաստիճանը  -5°С  7 լիտր,
  • արտաքին միջավայրի ջերմաստիճանը  -10°С  10 լիտր,
  • արտաքին միջավայրի ջերմաստիճանը  -15°С  15 լիտր:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 30 կգ