“Մեհրաբյան և որդիներր” ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով աշխատակցուհի՝ տնօրենի ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Գրասենյակի փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում,
  • Տնօրենի հանդիպումների ժամանակացույցի կազմում և վարում ,
  • Աշխատակազմին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • Տրամադրված ինֆորմացիայի հիման վրա հաշվետվությունների կազմում,
  • Հեռախոսազանգերին պատասխանում և ուղղորդում համապատասխան բաժիններ,
  • Տնօրենի կողմից ներկայացված այլ հանձնարարությունների կատարում:

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ՝ ադմինիստրատիվ և հաղորդակցության ոլորտում,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office փաթեթի լավ իմացություն),
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ: